Արտակ Սարգսյանը կարո՞ղ է մեկ-երկու նախադասությամբ բացատրել եվրաինտեգրման և ԵՏՄ-ին անդամակցելու տարբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներն արդեն ձեւավորվել են: Բայց «Ժողովուրդ»-ը նկատեց, որ հանձնաժողովներում ընդգրկվել են նաեւ այնպիսի պատգամավորներ, որոնք հեռու են տվյալ ոլորտից:

Օրինակ՝ Գալուստ Սահակյանն ընդգրկվել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, չնայած մյուս կողմից եթե հիշենք նրա շուլուխները, ապա միգուցե դրանց շնորհիվ հնարավոր լինի դիվանագիտական ասպարեզում լուրջ ճեղքում գրանցել:

«Ավշար» գործարանի սեփականատեր ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանն ընդգրկվել է Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովում, այստեղ է նաեւ «ՍԱՍ գրուպ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանը՝ պատգամավորներ, որոնք կիլոմետրերով հեռու են եվրաինտեգրումից եւ հազիվ թե կարողանան մեկ-երկու նախադասությամբ բացատրել եվրաինտեգրման եւ ԵՏՄ-ին անդամակցելու տարբերությունները:




Լրահոս