Հեղուկ օճառ, երկշերտ կամ եռաշերտ զուգարանի թուղթ. ՎՊ-ն ծախսել է ավել քան 1 մլն 415 հազար դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ վերահսկիչ պալատը միայն կենցաղային ապրանքներ ձեռք բերելու համար ծախսել է ավել քան 1 մլն 415 հազար դրամ:

ՎՊ-ն պայմանագիր է կնքել «Հաղթանակ 2000» ընկերության հետ: Ըստ այդմ, Վերահսկիչ պալատը գնել է ձեռքի օճառ, տարբեր գույներ ունեցող հեղուկ օճառ, երկշերտ կամ եռաշերտ զուգարանի թուղթ՝ ռուլոնով, որը պետք է պատրաստված լինի լրագրաթղթից, թղթե անձեռոցիկ` երկշերտ, հեղուկ լվացող միջոց` աման լվանալու հեղուկ եւ այսպես շարունակ:




Լրահոս