Եղանակային անակնկալները կշարունակվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Մայիսի 29-ին առանձին շրջաններում, 31-ին և հունիսի 2-ին՝ երեկոյան ժամերին, հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 30-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 30-31-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 29-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 31-ին և հունիսի 2-ին՝ երեկոյան ժամերին, հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս