Ֆիլիպիններում կատաղի մարտեր են ընթանում տեղի զինվորականների և ԴԱԻՇ խմբավորման միջև. կան բազմաթիվ զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

CNN հեռուստաալիքը հայտնում է, որ Ֆիլիպինների Մարավի քաղաքում կատաղի մարտեր են ընթանում կառավարական զորքերի և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների միջև, ոչնչացվել է 61 ահաբեկիչ: Քաղաքը գտնվում է գրոհայինների վերահսկողության ներքո:

Մարտերի ընթացքում զոհվել է 19 քաղաքացի, 11 զինվորական և 4 ոստիկան:




Լրահոս