Լայնամասշտաբ հատուկ գործողություններ՝ ադրբեջանա-ռուսական սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանին սկսվել է «Սահման-վահան» օպերացիան:

«Սահման-վահան» գործողությունն իրականացվում է ռուսական և ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

Գործողության անցկացման հիմնական նպատակը կազմակերպչական միջոցառումների իրականցնում է, որոնք թույլ կտան վնասազերծել հանցավոր խմբավորումներին, ահաբեկչական կազմակերպությունների անդամներին:

Լայնամասշտաբ գործողություններն անցկացվում են երկրի հյուսիսային շրջաններում իրավապահ մարմինների կողմից: Օպերացիան կտևի մինչև հունիսի 4-ը:




Լրահոս