30.05.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 30-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) տեղի կունենա շվեյցարացի աշխարհահռչակ գիտնական, առաջին արտարեգակնային մոլորակի հայտնաբերող, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի առաջին դափնեկիր պրոֆեսոր Միշել Մայորի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման է «Արտարեգակնային մոլորակների ոլորտում ներկայիսզարգացումները և հայշվեցյարական գիտական համագործակցությունը»:

***

Մայիսի 30-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Համահայկական գրողների միության նորընտիր նախագահ Աբգար Ափինյանը, փոխնախագահ Ժան Վարդանը (Սիրիա) և վարչության քարտուղար Սամվել Պողոսյանը:

ԹԵՄԱ՝ միության ստեղծման նպատակները և ապագա ծրագրերը:

***

ՄԱՅԻՍԻ 30-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի, ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի, ֆրանսիական «Սանոֆի» ընկերության դեղերի մատչելիություն բաժանմունքի փոխնախագահ Ֆրանսուա Բոմպարի, Համաշխարհային սոցիալական հոգեբուժության միավորման նախագահ Թոմ Կրեյգի Համաշխարհային սոցիալական հոգեբուժության միավորման նախկին նախագահ Դրիս Մուսաուիի ասուլիսը:

ԹԵՄԱ.- Առողջապահության նախարարությունն ու ֆրանսիական «Սանոֆի» ընկերությունն ընդլայնում են համագործակցությունը հոգեբուժության ոլորտում:

Հրավիրում ենք լուսաբանման:

***

Մայիսի 30-ին, ժամը 13:00-ին Հյուսիսային համալսարանում /Ալեք Մանուկյան 15ա/ տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զարգացման արդի հիմնախնդիրները» թեմայով ուսանողական գիտաժողով:
Միջոցառմանը ներկա կգտնվի ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:




Լրահոս