BeeTV-ի մինչև 100 հեռուստաալիք հասանելի է «Սմարթ» հետվճարային փաթեթների բաժանորդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է «Սմարթ» հետվճարային սակագնային փաթեթների շարքին BeeTV հավելվածով մինչև 100 անվճար հեռուստաալիքի տրամադրման մասին: «Սմարթ» սակագնային փաթեթների շարքը ներառում է 10 000 րոպե դեպի Beeline բջջային ցանց զանգահարելու հնարավորություն, մինչև 12 ԳԲ ինտերնետի ծավալ և մինչև 100 հեռուստաալիք դիտելու հնարավորություն:

«BeeTV ծառայությունը մեծ ճանաչում է ձեռք բերել և օգտատերերի կողմից արժանացել բարձր գնահատականի ծառայության որակի և կայուն աշխատանքի շնորհիվ: Կարճ ժամանակահատվածում հավելվածը ներբեռնվել է ավելի քան 40 000 անգամ և այժմ այն հասանելի է մեր «Սմարթ» հետվճարաին փաթեթների բաժանորդների համար: Մենք փորձում ենք տրամադրել առավելագույն որակ, պարզություն և օգտագործման հարմարավետություն՝ ընդլայնելով մատուցվող ծառայությունները և փաթեթների ցանկը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

BeeTV բջջային անվճար հեռուստատեսության ծառայությունը գործում է առանց ինտերնետի տարիֆիկացման և հասանելի է հանրապետության ողջ տարածքում: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել BeeTV հավելվածը Play Market-ից կամ AppStore-ից և մուտքագրել լոգինն ու գաղտնաբառը: Նոր միացված բաժանորդներն ավտոմատ կերպով կստանան SMS հաղորդագրություն ծածկագրով և գաղտնաբառով, իսկ գործող բաժանորդները կարող են ստանալ մուտքային տվյալները՝ հավաքելով *818# հրահանգը:

«Սմարթ» սակագնային փաթեթների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակներում:




Լրահոս