ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գեղարքունիքի մարզում

Երեկ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի՝ Մովսես Բալյանին պատկանող ոչխարաբուծական ֆերմայում հոսանքահարման հետեւանքով սատկել են 30 գլուխ մայր ոչխար եւ գառներ: Ոչխարաբուծական ֆերմայի տանիքը ունեցել է երկաթե ծածկ, ինչի վրա ընկել է քամու կտրած էլեկտրական լարը՝ սպանելով անմիջական լարման տակ ընկած ոչխարներին: Սատկած անասունները պատկանում են մի քանի տնտեսությունների: Ընդհանուր վնասը կազմում է ավելի քան մեկ միլիոն դրամ:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ գիտաշխատողները գիտական գործողումների համար կարո՞ղ են ստանալ ֆինանսական աջակցություն, թե՞ ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք՝ ո՞ր դեպքում:

Հասմիկ Հակոբյան (48 տարեկան, դասախոս)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Հակոբյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ գիտաշխատողներին ֆինանսական աջակցություն տրամադրվում է միջազգային գիտաժողովին, գիտական կոնֆերանսին, սիմպոզիումին կամ սեմինարին, որպես կանոն, բանավոր զեկույցով հանդես գալու համար գործուղելու դեպքում` գործուղման ճանապարհածախսը հոգալու նպատակով:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կազմակերպության ղեկավարը գիտական միջոցառմանը գիտաշխատողի մասնակցության հրավերը ստանալուց հետո, ոչ ուշ, քան գործուղման մեկնելու օրվանից երեսուն օր առաջ, ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով դիմում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ հիմնավորելով տվյալ գիտական միջոցառմանը գործուղվողի մասնակցության անհրաժեշտությունը՝ կից ներկայացնելով գիտական միջոցառման կազմակերպչի հրավերը:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ինչպիսի՞ իրավունքներ ունեն ծառայողական քննության կողմերը: Խնդրում եմ մանրամասն ներկայացնել դրանք:

Ստեփան Սիմոնյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ծառայողական քննության կողմն իրավունք ունի ծառայողական քննություն անցկացնելու կարգով սահմանված դեպքերում եւ ընթացակարգով՝
ա) ներկայացնել ծառայողական քննություն անցկացնելու դիմում.
բ) ծառայողական քննություն սկսելու պահից ստանալ ծառայողական քննություն անցկացնելու կարգով սահմանված իր իրավունքների եւ պարտականությունների մասին գրավոր ծանուցում.
գ) ստանալ ծառայողական քննության անցկացման կապակցությամբ Խորհրդի որոշումների պատճենները, որոնք կարող են բողոքարկվել դատական կարգով.
դ) ծառայողական քննության ցանկացած փուլում միջնորդություններ ներկայացնել՝ առանձին գործողություններ կատարելու, ինչպես նաեւ ծառայողական քննության նյութերին իր դիմումը հիմնավորող՝ ծառայողական քննություն անցկացնելու կարգով նախատեսված փաստական տվյալներ կցելու եւ դրանց ընթացք տալու վերաբերյալ.
ե) ծառայողական քննության ցանկացած փուլում, գրավոր դիմում ներկայացնելով, հետ վերցնել ծառայողական քննություն անցկացնելու մասին իր դիմումը.
զ) տալ բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ).
է) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին եւ դրանց կապակցությամբ դիտողություններ ներկայացնել, որոնք հաշվի չառնելը բողոքարկման ենթակա չէ.
ը) ծառայողական քննությունն ավարտվելուց հետո ծանոթանալ քննության նյութերին, քննությունը լրացնելու կապակցությամբ ներկայացնել միջնորդություններ:
Ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերն ունեն նաեւ իրավական ակտերով, ինչպես նաեւ ծառայողական քննություն անցկացնելու կարգով իրենց վերապահված այլ իրավունքներ:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծառայողական քննությունն անցկացվում է քաղաքացիական ծառայության խորհրդի վարչական շենքում, իuկ ըuտ անհրաժեշտության՝ համապատաuխան մարմնի վարչական շենքում:




Լրահոս