ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ. Բնակիչներն ընդդեմ համատիրության տարածքի սեփականաշնորհման. ինչ կապ ունի ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաշտոցի 48 և Մոսկովյան 8 շենքերի բնակիչները բողոքում են իրենց համատիրության նախկին նախագահ Ալեքսան Գալստյանից։ Բանն այն է, որ նախկին նախագահը համատիրության գրասենյակը տիկնոջ՝ Նելլի Հարությունյանի անունով սեփականացրել է:

Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Մոսկովյան 8 շենքի բնակիչներից մեկը` Մարիամ Ստեփանյանը: Նա նշեց, որ բազմաթիվ դիմումներ են ուղարկել թե´ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, թե´ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, թե´ քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն մինչև օրս ոչ մի պատասխան չեն ստացել:

Բացի այս Մարիամ Ստեփանյանը նշեց, որ համատիրության գրասենյակի վաճառքի դեպքում այն հնարավոր է գնի ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի որդին` Սերգեյ Մելքումյանը:

«Այդ տարածքը շարունակությունն է, պատից այն կողմ գտնվող այժմ «Ամերիա» բանկի վարձակալությամբ աշխատող տարածքի հետ, որի սեփականատերը Միքայել Մելքումյանի որդին է ` Սերգեյ Մելքումյանը: Մեզ հասած հավաստի տեղեկություններով իրենք ամեն տեղ պարծենում են, հոխորտում, որ ունեն հզոր հովանավորներ, մեզանից չեն վախենում: Իրենք եթե ներխուժեն ու այլևս այնտեղից դուրս չգան, մի քանի օր անց դա օրենքով կվաճառվի, «առյուծի բաժինը» կանցնի «Ամերիա» բանկի սեփակականատեր Միքայել Մելքումյանի որդուն` Սերգեյ Մելքումյանին:

Միքայել Մելքումյանը, որ Ազգային ժողովի միջանցքներում ընկերների հետ ունեցած զրույցների ժամանակ բազմիցս ասել է, որ շատ լավ տիրապետում է, թե ում է պատկանում Մաշտոցի 48 և Մոսկովյան 8 շենքերի նույնիսկ 1 քմ-ն, որտեղի՞ց նրան այդ տեղեկությունը, եթե նա հետաքրքրված չէ: Եթե չկա նման բան մենք կուզենայինք լսել իր խոսքը, որ ասեր ես կապ չունեմ այդ մարդու ապօրինի գործարքների հետ և մենք կողջունենք».-ասաց նա:

 




Լրահոս