Ֆրանսիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում 6 մարդ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

BFMTV հեռուստաալիքը հաղորդում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանում և հարավ-արևմտյան Բորդո քաղաքում իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները վեց մարդ են ձերբակալել:

Գործողությունն անցկացվել է երկուշաբթի և երեքշաբթի առավոտյան: Ձերբակալվել է երկու կին և չորս տղամարդ:

BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ`  ձերբակալվածները համագործակցել են ցանցի հետ, որի գործունեությունը կապված է եղել մարդկանց Սիրիա ուղարկելու հետ:




Լրահոս