ՆԱՏՕ-ն չի տեղակայի իր զորքերը վրացական նավահանգիստներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

apsny.ge-ն փոխանցում է, որ ՆԱՏՕ-ն չի տեղակայի իր զորքերը վրացական նավահանգիստներում և պատրաստվում է ապահովել անվտանգությունը Սև ծովում Ռումինիայում գտնվող բազմազգ բրիգադի ուժերով, որում կներառվեն միայն դաշինքի երկրների ռազմական ստորաբաժանումները:

«Այս փուլում մենք չենք պատրաստվում ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայել վրացական նավահանգիստներում: Մենք իսկապես գնահատում ենք Վրաստանի հետ փոխհարաբերությունները Սևծովյան տարածաշրջանում անվտանգության համատեքստում՝ այն առումով, որ Վրաստանն ավելի տեղեկացված է և դաշինքին տեղեկություն է տրամադրում այդ տարածաշրջանի մասին: Մեր ուշադրությունն ուղղված է Սև ծովի ավազանում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության ուժեղացմանը: Դա նշանակում է, որ, օրինակ, Ռումինիան գլխավորում է բազմազգ բրիգադը, որի մեջ մտնում են Ռումինիայից, Բուլղարիայից, Թուրքիայից և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներից զինծառայողներ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմյուլերը:




Լրահոս