Ալեքսանդր Լապշինը Բաքվի քննչական մեկուսարանում հանդիպել է մոր հետ

Ալեքսանդր Լապշինը Բաքվի քննչական մեկուսարանում հանդիպել է մոր հետ

Ադրբեջանական Trend­-ի փոխանցմամբ ` Ադրբեջանում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բաքվի քննչական մեկուսարանում հանդիպել է մոր՝ Բելլա Լապշինայի հետ:

Մայրը ժամանել է Բաքու՝ տեղեկանալու քննության ընթացքից ու որդու ինքնազգացողությունից: Բելլա Լապշինան հանդիպել է որդու հետ ու տեղեկացել, որ հետաքննությունն ավարտված է:

Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը հայտնել է, որ ներկայում իրենք ծանոթանում են քննության արդյունքներին: