Կարեն Կարապետյանն ընդունել է Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական միության անդամ պետություններ Լատվիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի և Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ ԵՄ-ում նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ:

Վարչապետը կարևորել է Եվրոպական միության հետ համագործակցության զարգացումը և բանագնացների խնդրանքով անդրադարձել կառավարության գործունեության առաջնահերթություններին, տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին և ծրագրերին: Կարեն Կարապետյանն ընդգծել է բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը և նշել, որ դատաիրավական, հարկային, մաքսային և այլ ոլորտների բարեփոխումների իրականացումը լինելու է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Այդ առումով, վարչապետը կարևորել է փորձի փոխանակումը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը, Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցությանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:




Լրահոս