Թուրքիայի զինուժը քուրդ զինյալների հետ մարտերում նոր կորուստներ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական «Հուրիեթ»-­ը հաղորդում է, որ Դիարբեքիրի Լիջե գավառում թուրքական զինված ուժերը նոր կորուստներ են գրանցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների դեմ իրականացվող գործողությունների շրջանակում:

«Հուրիեթ»-ի փոխանցմամբ` թուրքական կողմից սպանվել է երեք զինվոր, ևս երկուսը վիրավորվել են: Սպանվել է նաև Քրդական բանվորական կուսակցության երկու զինյալ:




Լրահոս