Վանաձորի «Հ. Թումանյանի անվան պետական համալսարան»-ի ռեկտորը կրկին վերընտրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը առաջիկայում կհաստատի Վանաձորի «Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գուրգեն Կիպրոնի Խաչատրյանի ընտրության արդյունքները: Ի դեպ, Խաչատրյանին համալսարանի ռեկտորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ որոշման նախագիծը կառավարության վաղվա նիստին կներկայացնի կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը:

Նշենք, որ ՚Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանՙ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2017 թվականի հերթական նիստը տեղի է ունեցել ապրիլի 14-ին, որտեղ եւ հաստատվել է Խաչատրյանի թեկնածությունը: Խաչատրյանը 2006 թվականից առայսօր Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորն է: Բացի այս, նա նաեւ «Հայաստանի որսորդների եւ ձկնորսների միավորում» ՀԿ անդամ է, զբաղվում է ձկնորսությամբ:




Լրահոս