Դատական համակարգը «прослушка»-ի տակ է. Գեղարքունիքի դատարանի նախագահի վարորդի կալանավորման մանրամասները. «ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 25-ին կաշառքի գործով կալանավորվել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը` Կարենը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ նույն գործի շրջանակներում կալանավորվել է նաեւ Վարդենիսի պետական քոլեջի տնօրեն Արամ Կարապետյանի  եղբայրը` Հայկ Կարապետյանը: Ըստ լուրերի՝ Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկը ցանկացել է  կալանքի տակ գտնվող իր որդուն դատարանի միջոցով ազատ արձակել եւ պատրաստ է եղել մինչեւ 10 հազար դոլար տալ: Եւ հիմա կասկածներ կան, որ գումարը վերցրել է Հայկ Կարապետյանը, այն փոխանցել վարորդին:

Իսկ ինչքանո՞վ են հիմնավոր այս կասկածները: Դարձյալ լուրերի համաձայն՝ գաղտնալսումներ են եղել, կասկածներ են առաջացել կաշառատվության մասով, ու մարդիկ կալանավորվել են: Ինչքանով է լուրջ այս ամենը, դժվար է ասել, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրում իրականացվում է շոուի մակարդակով՝ «եվրոգրանտների» ստացման խիստ նկատելի ակնկալիքով: Պարզապես հանգամանքների բերումով մի շարք պաշտոնյաներ կամ նրանց մտերիմները դառնում են քավության նոխազ: Չի բացառվում, որ այս գործն էլ հերթական բեմադրվելիք շոուն է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս