Դոն Պիպոյի մահափորձի շուրջ «բազարները» վարում է Բակո Սահակյանը․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեև քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի սպանության գործով հիմնական մեղադրյալը ձերբակալվել ու կալանավորվել է, սակայն կրքերը այս մահափորձի շուրջ քրեական, ինչպես նաև քաղաքական շրջանակներում, դեռ չեն մարում: Դեռևս ներքին «բազարներ» են գնում, թե ով կարող էր կանգնած լինել այդ ամենի հետևում: «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ Հայաստանում այդ «բազարները» վարում է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նրան այս գործում ներգրավվել խնդրել է Մոսկվայում ՀՀ դատախազության ներկայացուցիչ Կամո Ավակումովը, որը Դոն Պիպոյի խնամին է: Նա անձամբ է խնդրել, որ Բակո Սահակյանը զբաղվի այս գործով:

Ի դեպ, կրկին մեզ հասած տեղեկություններով՝ ոստիկանությունը չի հայտնաբերել Դոն Պիպոյին սպանել պատրաստվող հանցախմբին։ Այլ հենց Դոն Պիպոյի մարդիկ են հետևել-գտել հանցախմբին և հանձնել ոստիկանությանը։ Իսկ սպանության պատվիրատուների հետքերը տանում են դեպի Կանևսկոյ Արմեն՝ Արմեն Հարությունյան:




Լրահոս