Համակուրսեցի տեղակալը. «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը արդեն մի քանի օր է՝ նոր տնօրեն ունի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մայիսի 5-ին այս պաշտոնին նշանակվել է Վահե Գուլանյանը, ով երկար տարիներ եղել է ՊՈԱԿ-ի գիտական գծով տեղակալը: Իսկ մինչ այդ՝ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը Սերժ Սարգսյանի համակուրսեցի, 69-ամյա Աշոտ Գնդոյանն էր:

Հիշեցնենք, որ նա դեռեւս 2013 թվականին ազատվելով ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից՝ նշանակվել էր ժամանակավոր պաշտոնակատար: Հարցին` ներկայումս ինչ առնչություն ունի Գնդոյանը ՊՈԱԿ-ի հետ, նորանշանակ տնօրեն Վահե Գուլանյանը պատասխանեց. «Այժմ նա ազատ տեղակալ է:

Նա պետական բյուջեից աշխատավարձ է ստանում եւ գալիս է աշխատանքի: Նրա փորձը մեզ համար շատ կարեւոր է»: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում նեղացնել համակուրսեցուն եւ թոշակի չուղարկելու համար տեղակալի հաստիք է ապահովել:




Լրահոս