ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու կազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց Երեւանի ավագանու կազմը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստից հետո հայտարարեց, որ մայիսի 14-ին կայացած ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ին բաժին է հասել 46 մանդատ, «Ելք» դաշինքին՝ 14, «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ 5 մանդատ:

ՀՀԿ-ից մանդատներ են ստացել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, «Synopsys Armenia» ՏՏ ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ռեժիսոր Արա Երնջակյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, Հայաստանի փոքր ՀԷԿ-երի ասոցիացիայի նախագահ Նաիրա Նահապետյանն ու այլք:

«Ելք» դաշինքից մանդատ են ստացել Արայիկ Հարությունյանը, Անահիտ Բախշյանը, Ալեն Սիմոնյանը եւ այլք: Քաղաքապետի պաշտոնին հավակնող Նիկոլ Փաշինյանը նախընտրեց ԱԺ-ի պատգամավոր մնալ, առավել եւս, որ ավագանու ընտրություններում «Ելք»-ի պարտությունից հետո քաղաքապետի աթոռին չէր կարող հավակնել:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունից մանդատ են ստացել կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ու ընտրացուցակից եւս 4 անձ:




Լրահոս