«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Հայաստանում ֆիլմ է նկարահանում Մխիթարյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական հեռուստաալիքը ֆիլմ է նկարահանում Հենրիխ Մխիթարյանի մասին: «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Յունայթեդ»-ի ֆեյսբուքյան էջը:

Հայաստանում նկարահանվող ֆիլմը վավերագրական է: Այն շուտով կհեռարձակվի MUTV-ով: Հայաստանի ազգային թիﬕ ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց մրցաշրջանի սկզբում: 2016/17 առաջնությունում Մխիթարյանը դարձել է 4 գոլի հեղինակ:

«Կարﬕր սատանաները» այս մրցաշրջանում նվաճեցին երեք գավաթ`Եվրոպայի լիգա, Անգլիայի սուպերգավաթ, Անգլիայի լիգայի գավաթը:




Լրահոս