Ռուսաստանին զսպելու փորձերն արդյունք չեն տալիս. Վլադիմիր Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանին զսպելու փորձերը հաջողությամբ չեն ավարտվում, արդյունքը զրոյական է: Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում միջազգային լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Որոշ ժամանակ առաջ առանձին երկրներից մեր գործընկերները սկսեցին Ռուսաստանին զսպելու փորձեր ձեռնարկել, զսպել իր ազգային շահերը պաշտպանելու օրինական ձգտման հարցում՝ միջազգային իրավունքի շրջանակում չտեղավորվող գործողություններ ձեռնարկելով: Հիմա տեսնում են, որ արդյունքը զրոյական է»,- ասել է Պուտինը:




Լրահոս