ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զավոդները թող փակեն». երևանցիները` հասարակական վայրերում ծխելու արգելքի մասին. հարցում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զավոդները թող փակեն». երևանցիները` հասարակական վայրերում ծխելու արգելքի մասին. հարցում

Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը խոսելով ծխախոտի դեմ պայքարի շրջանակում ձեռնարկվելիք քայլերի մասին, նշել է, որ կառավարություն է ներկայացվել ծրագիրը:

Ըստ այդմ` նախատեսվում է արգելել հասարակական վայրերում ծխելը, հակառակ դեպքում տուգանք է սահամանվելու` 10 հազար դոլարի չափով:

Բացի այս սեպտեմբերին հնարավոր է ծխախոտի գինը եռակի թանկանա:

ArmLur.am-ը Երևանի քաղաքացիներից փորձեց պարզել, թե ինչպես են վերաբերվում այս որոշումներին, ելնելով այն հանգամանքից, որ նախարարի այս հայտարարությունից հետո քննադատությունների մեծ ալիք է բարձրացել, շատերն անգամ այս որոշմանը հեգնանքով էին մոտենում:

Ինչպես և սպասվում էր` կարծիքները տարբեր էին, և գերակշռում էր որոշմանը կողմ արտահայտվողների թիվը:

Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան