Սյունիքում կորած քաղաքացու դին հայտնաբերվել է. վերամբարձ կռունկի միջոցով այն հանվել է Ողջի գետից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 10:54-ին տեղեկություն է ստացվել, որ Քաջարանում քաղաքացի է կորել, ենթադրվում է, որ ընկել է քաղաքով անցնող գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: ժամը 13.40-ի սահմաններում Քաջարանի Գետափնյա փողոցի մոտակայքում՝ Ողջի գետում, հայտնաբերվել է 49-ամյա Կ. Ն.-ի դին: shamshyan.com-ի փոխանցմամբ` դին դուրս է բերվել վերամբարձ կռունկի միրջոցով:

Լուսանկարը shamshyan.com-ի:




Լրահոս