ՄԻԵԴ­-ն Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական Turan-ն հայտնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է ադրբեջանցի Մալիք Բաբաևի բողոքն ընդդեմ Ադրբեջանի կառավարության:

Բաբաևի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալի որդին 2009 թվականին զինվորական ծառայության ժամանակ մահացել է: Գործի առնչությամբ Ռազմական դատախազությունը հարուցել էր քրեական գործ ՔՕ 125-­րդ հոդվածով («ինքնասպանության դրդել»), սակայն գործը կասեցվել էր հանցանքի փաստի բացակայության հիմնավորմամբ:

ՄԻԵԴ-­ը վճռել է, որ տվյալ գործը խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի երկու հոդված: Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին Բաբաևին վճարել 150 հազար եվրո որպես բարոյական փոխհատուցում:




Լրահոս