Նա հիասքանչ է, մեծ հաճույքով եմ նայում, թե ինչպես է նա խաղում. Ռոնալդուն Մեսսիի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեսսիի հետ հարաբերությունների մասին խոսել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն:

Ռոնալդուն նշել է, որ Մեսսին հոյակապ ֆուտբոլիստ է:

«Մեծ հաճույքով եմ նայում, թե ինչպես է նա խաղում: Նա հիասքանչ է: Առհասարակ, սիրում եմ հետևել տարբեր ֆուտբոլիստների խաղերին»,- ասել է նա:

Պորտուգալացի ֆուտբոլիստը նշել է նաև, որ ջերմ հարաբերություններ ունի Մեսսիի հետ: Ռոնալդուի խոսքերով՝ իրենք միասին չեն ճաշում, ընկերություն չեն անում, բայց լարված հարաբերություն կամ կոնֆլիկտ չունեն:




Լրահոս