Մեքսիկայում օվկիանոսից դուրս է բերվել 1.2 տոննա քաշով կոկաինի բեռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

RIA Novosti-ն հայտնում է, որ Խաղաղ օվկիանոսում՝ Մեքսիկայի ափերի մոտ, ջրից դուրս են բերվել ավելի քան 1.2 տոննա ընդհանուր քաշով կոկաինի անջրանցիկ փաթեթներ։

Հաղորդվում է, որ օվկիանոսում՝ Ակապուլկո նավահանգստի մոտ, հայտնաբերվել է 32 փաթեթ։

Թե ինչպես են թմրավաճառականները ծրագրել բեռի հետագա ուղարկումը, ինչպես նաև այն, թե ով պետք է ընդուներ կոկաինի խմբաքանակը, չի հաղորդվում։




Լրահոս