ՖՈՏՈ. Այսօր Անջելինա Ջոլիի ծննդյան օրն է. հետաքրքիր փաստեր նրա մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 4-ին է ծնվել հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլին:

1. Նրա ամբողջական անունն է Անջելինա Ջոլի Վոյտ: Ջոլին նրա երկրորդ անունն է: Վոյտ ազգանունից դերասանուհին հրաժարվել է:

2. Անջելինա Ջոլին ծնվել է առավոտյան 9:09-ին:

3. Ջոլիի կնքամայրը դերասանուհի Ժակլին Բիսետն է, իսկ կնքահայրը՝ դերասան և ռեժիսոր Մաքսեմիլիան Շելը:

4. Ջոլին արտաքինով շատ նման է իր եղբորը՝ Ջեյմսին:

5. Անջելինա Ջոլին ունի մոտ 20 դաջվածք:

6. Անջելինա Ջոլին ձախլիկ է: «Լարա Քրոֆտ» ֆիլմում նրա համար հարամարեցրել են այնպիսի ատրճանակ, որը հեշտ լինի կիրառել ձախ ձեռքով:

7. Դերասանուհին կրում է կոնտակտային լինզաներ, քանի որ նրա տեսողությունն այդքան էլ լավ չէ:

8. Ջոլին շատ է սիրում թռչող փիղ Դամբոյի մասին մուլտֆիլմը:

9. Նա իր մոդելային կարիերան սկսել է 14 տարեկանից:

10. Ջուլիա Ռոբերթսից և Քեմերոն Դիասից հետո Ջոլին 3-րդ դերասանուհին է, ով մեկ ֆիլմի համար ստացել է 20 միլիոն դոլար:

11. 2000 թվականին Ջոլին ստացավ իր առաջին և դեռևս միակ Օսկարը՝ «Ընդհատված կյանք» ֆիլմի համար:

12. Ընտանի կենդանիներից բացի, նա ունեցել է նաև օձ:

13. Ջոլին ունի դանակների մեծ հավաքածու:

14. Անջելինա Ջոլին ամուսնացել է 3 անգամ: Առաջին անգամ նա ամուսնացել է 1996 թվականին՝ Ջոննի Լի Միլլերի հետ: 2000 թվականին Ջոլին ամուսնացավ Բիլլի Բոբ Տորնտոնի հետ: Նրանք բաժանվեցին 3 տարի անց:

15. Ջոլին ունի 6 երեխա. Մեդոկք Չիվանը, Պակս Տյենը, Զախարա Մարլին և մյուս երեքը, որոնց հայրը Բրեդ Փիթն է. Շայլո Նուվել, երկվորյակներ Նոկս Լեոն և Վիլիեն Մարշելին:




Լրահոս