Հրանտ Մելքումյանը Եվրոպայի առաջնության առաջատարներից է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության 5 տուրերից հետո չորս շախմատիստներ վաստակել են 4.5-ական միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Առաջատարներն են՝ Իվան Չեպարինովը (Շախմատի եվրոպական միություն), Հրանտ Մելքումյանը (Հայաստան), Յուրի Կուզուբովը (Ուկրաինա) և Դանիել Ֆրիդմանը (Գերմանիա):

Արման Փաշիկյանը (20-րդ տեղ) և Գաբրիել Սարգսյանը (29-րդ) վաստակել են 4-ական միավոր: Առաջնության արդյունքներով 22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:




Լրահոս