Հունիսի 4-ը նաև Ադրբեջանի հրետակոծությունից զոհված 12-ամյա Վաղինակի հիշատակի օրն է. Արա Բաբլոյան

Հունիսի 4-ը նաև Ադրբեջանի հրետակոծությունից զոհված 12-ամյա Վաղինակի հիշատակի օրն է. Արա Բաբլոյան

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հունիսի 4-ը նշվում է Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օր: Այս առիթով համացանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։

«Անցյալ տարի ապրիլին ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում հրթիռահրետակոծության հետեւանքով դպրոցի բակում զոհվեց Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Զորավան գյուղի 12-ամյա բնակիչ Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվեցին:

Հունիսի 4-ը ագրեսիաներին, ռազմական հակամարտություններին եւ ահաբեկչություններին զոհ գնացած երեխաների, այդ թվում՝ 12-ամյա Վաղինակի հիշատակի օրն է, հիշեցումի օր է բոլոր քաղաքակիրթ մարդկանց, որ երեխայի կյանք խլած յուրաքանչյուր ագրեսիայի հեղինակ եւ իրականացնող չպետք է անպատիժ մնա, զգուշացումի օր է բոլոր նրանց, ում մեջ անզորությունը եւ անհանդուրժողականությունը վերածվում են ագրեսիայի, իսկ վերջինս էլ հանգեցնում անմեղ երեխայի մահվան՝ պատիժն անխուսափելի է եւ արդարացի»- նշել է ԱԺ նախագահը: