Այսօր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1958-1959 թթ.՝ Կապանի դրամատիկական, 1959-1967 թթ.՝ Երևանի պատանի հանդիսատեսի, 1967 թ.-ից՝ Երևանի դրամատիկական թատրոնների դերասան։

Լավագույն անձնավորումներից են՝ Միտրոֆան (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարո («Անուշ», ըստ Հովհաննես Թումանյանի), Պյոտր (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմ (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլի (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշև (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծ (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը», ՀՀ պետական մրցանակ՝ 1981), Ալֆրեդ (Բերնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդինը»)։

Կինոյում նկարահանվում է 1964 թ.-ից։ Դերերից են՝ Մարսելին («Սգավոր ձյունը», ըստ Անրի Թրուայայի, ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան, 1978, հեռուստատեսային կինոնկար), Արմեն («Կյանքի լավագույն կեսը», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան, 1979), Գայ («Մեռիր ձիու վրա», ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան, 1980)։
Գուժ Մանուկյանի դերակատարումներին բնորոշ են հոգեբանական խնդիրների պարզ, համոզիչ լուծումները։
Համագործակցել է Արմենիա հեռուստաընկերության հետ, նկարահանվել է «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում։
2006-2015 թթ. եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։

Ֆիլմագրություն
1964 – Դրժված երդում – Հակոբ
1966 – Բաքվի 26 կոմիսարները – Գրիգորի Կորգանով
1966 – Մսյո Ժակը և ուրիշները
1969 – Պայթյուն կեսգիշերից հետո – Շարկո
1969 – Կամուրջներ մոռացության վրայով – Հենրիխ Զաքարյան
1971 – Հեղնար աղբյուր
1974 – Պարգևատրում
1975 – Այս կանաչ, կարմիր աշխարհը
1976 – Ճանապարհին – վարորդ
1977 – Քարե հովիտ – սովխոզի դիրեկտոր
1977 – Նահապետ – Ղուկաս
1977 – Աշնան արև
1977 – Հեղկոմի նախագահը – շտաբի տնօրեն
1978 – Հուսո աստղ – Միհրան
1978 – Սգավոր ձյունը – Մարսելին
1979 – Կյանքի լավագույն կեսը – Արմեն
1979 – Մեռիր ձիու վրա – Գայ
1982 – Հին օրերի երգը – Ռուբեն
1984 – Հեծյալը, որին սպասում էին – Համազասպ
1985 – Ո՞ւր ես գնում, զինվոր – Աղվան
1993 – Հին աստվածներ
1996 – Զայրույթի հացը

Պարգևներ, մրցանակներ
1980 ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
1981 ՀԽՍՀ Պետական մրցանակ
1998 Մովսես Խորենացու մեդալ




Լրահոս