Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները կկայանան աշնանը. Սահակ Մաշալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ Տ. եպիսկոպոս Սահակ Մաշալյանը Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի հետ զրույցում նշել է, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կկայանան այս տարվա աշնանը:

Մաշալյանը նաև նշել է, որ Ստամբուլի հայ համայնքը ներկայում անցնում է բարդ, սակայն պատմական ժամանակահատվածի միջով և այլևս կամք է դրսևորում կերտելու իր ապագան իր իսկ ձեռքերով:

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 25-ին պաշտոնապես հրաժարական է տվել:




Լրահոս