Լեոնարդո ԴիԿապրիոն ընդդեմ Դոնալդ Թրամփի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ ամերիկացի կինոդերասան Լեոնարդո ԴիԿապրիոն մեծ ժամանակ հատկացնում է ոչ միայն իր դերասանական կարիերային, այլեւ շրջակա միջավայրի պահպանության շուրջ ակտիվ աշխատանքին:

Ինչպես հայտնի է, նա նախորդ տարի նա Discovery հեռուստաալիքի համար վավերագրական ֆիլմ էր նկարահանել:

Իսկ ահա այս տարի մայիս ամսին միացել է Դոնալդ Թրամփի դեմ բնապահպանների կազմակերպած երթին:

ԱՄՆ-ի նախագահի նոր որոշումը Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ, որի նպատակը գլոբալ տաքացմանը հակազդելն է, դուր չի եկել դերասանին: Այդ կապակցությամբ դերասանը նաև պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել. «Այսօր նախագահ Թրամփի անփույթ որոշումը Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ վտանգում է մոլորակի ապագան: Այդ որոշումը շոկի է ենթարկել շատ ամերիկացիների և նրանց, որոնք գլոբալ տաքացման դեմ պայքարում ուժեղ ղեկավարության կարիք ունեին»:

Նշենք. որ դերասանը համաշխարհային աստղերի շարքերում այլ բազմաթիվ համախոհներ ունի: Օրինակ Դոնալդ Թրամփի հասցեին հնչող քննադատություններին միացել է նաև երգիչ Ջոն Լեջենդը: Իր թվիթերյան միկրոբլոգում նա հետևյալ գրառումն է կատարել. «Մենք պետք է կանգնեցնենք այդ ստոր մարդուն: Դուք բոլորդ պետք է քվեարկեք 2018թ.-ին»:




Լրահոս