Հունիսի 10-ից կվերաբացվի Կասյան փողոցի գյուղմթերքի սեզոնային շուկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 9 արձանագրություն: Հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ քաղաքապետը հանձնարարել է առավել ուժեղացնել հսկողությունն ու, համագործակցելով Երևան քաղաքի ոստիկանության հետ, շուրջօրյա հերթապահություն սահմանել:

Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ գյուղմթերքի սեզոնային շուկաների գործարկմանը: Նշվել է, որ արդեն առաջիկա շաբաթ օրը՝ հունիսի 10-ին, կվերաբացվի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի գյուղմթերքների բացօթյա սեզոնային շուկան:




Լրահոս