Գերմանիան դուրս կբերի իր ուժերը Ինջիրլիքի ռազմաբազայից

Գերմանիան դուրս կբերի իր ուժերը Ինջիրլիքի ռազմաբազայից

Գերմանիան պատրաստվում է դուրս բերել իր անձնակազմը Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը՝ վկայակոչելով գերմանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը Թուրքիա կատարած այցի ժամանակ: «Մենք մեր ուժերը դուրս կբերենք Ինջիրլիքից երկու շաբաթվա ընթացքում»,­ ընդգծել է Գաբրիելը:

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցն Անկարա բավականին անարդյունավետ է անցել: Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը չեղարկվել է նախատեսվածից ժամեր առաջ: