ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերամշակողներին պետությունը էժան վարկ կտա` գյուղացու պարտքը մարելու համար

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ մատչելի տոկոսադրույքով վարկային միջոցների սուբսիդավորման ծրագիր է նախաձեռնվել, որը քննարկվում է եւ առաջիկայում հավանության կարժանանա կառավարության կողմից:

«Սա հենց մթերողների համար է, որոնց մատչելի տոկասադրույքով վարկային միջոցներ կտրամադրվեն, ինչն էլ ուղղվելու է գյուղացիական տնտեսությունների պարտքերի մարմանը:

Սրանով գյուղացիներին հնարավորություն կընձեռվի ապրանքը հանձնելուց 7-10 օրվա ընթացքում ստանալ գումարը: Իսկ այն մթերողները, որոնք գյուղացիների հետ պայմանագրեր չեն կնքի, չեն օգտվի մատչելի պայմաններով վարկերից»,- հայտարարեց փոխնախարարը:

Սյունէ Համբարձումյան