Մյանմայում անհետացած ռազմական ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ծովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյանմայում անհետացած ռազմական ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ծովում, հաղորդում է AFP գործակալությունը:

«Փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռի բեկորները ծովում` Դավեյ (Տավոյ) քաղաքից 218 կմ հեռավորության վրա»,-ասել է Մյանմայի իշխանությունների ներկայացուցիչը:

Պաշտոնյան հավելել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մյանմայում ռադարների էկրաններից ռազմական ինքնաթիռ է անհետացել։ Ինքնաթիռում եղել է 105 ուղևոր և անձնակազմի 11 անդամ:




Լրահոս