Ալեգրին երկարաձգել է «Յուվենտուսի» հետ պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի  «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը: Մասնագետի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը:

Թուրինյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2018 թվականը: Հիշեցնենք, որ 49-ամյա Իտալացին «Յուվեի» մարզչական ղեկին է 2014 թվականից: Ավարտված մրցաշրջանում Ալեգրին «Յուվենտուսի» հետ դարձել է Իտալիայի չեմպիոն և գավաթակիր, իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտվել է Մադրիդի «Ռեալին»:




Լրահոս