Այս պահին Բագրատաշենում լարված իրավիճակ է. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Բագրատաշենում լարված իրավիճակ է, բողոքի ցույց է անցակետի մոտ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ինձ քիչ առաջ այնտեղից զանգահարեցին և հայտնեցին, որ բնակիչներն իրենց օրվա հացն ապահովելու համար ընդամենը մի քանի կիլոգրամ բանջարեղեն են փորձում անցկացնել սահմանը, բայց քանի որ մեր պատկան մարմինները երբեմն իրենց դրսևորում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ, հենց այս պահին բավականին լարված իրավիճակ է այնտեղ»,- ասաց նա։

Նա կոչ արեց մաքսանենգությունն այլ տեղերում փնտրել. «Փորձեք հենց հիմա կարգավորել քաղաքացիների խնդիրը։ Քաղաքացին մեղավոր չէ, որ այնպիսի իրավիճակ եք ստեղծել երկրում, որ անցնում է Վրաստանի սահման՝ շատ ավելի էժան բանջարեղեն գնելու՝ իր ընտանիքի կարիքը հոգալու համար», -նշեց նա:




Լրահոս