ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչով էր զբաղված Ռուբեն Սասունցին վերջին շրջանում և ինչպես է հավատարիմ մնում իր ոճին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդական երգիչ Ռուբեն Սասունցին նախորդ ձայնասկավառակից մեկ տարի հետո պատրաստվում է անակնկալ մատուցել իր երկրպագուներին: Իսկ թե ինչով էր զբաղված երգիչն այս մեկ տարվա ընթացքում և ինչ նոր երգեր տեղ կգտնեն ձայնասկավառակում, նա ներկայացրեց ArmLur.am-ի հետ զրույցում:

Երգչի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների` այժմ հետաքրքրությունը երիտասարդ երգերի նկատմամբ մեծացել է: Ըստ նրա՝ մեր սերունդն այս շրջանում տեսել է արցախյան պատերազմ, և հայրենասիրությունն ավելի շատ է սերմանվել:

Ռուբեն Սասունցին հյուրախաղերով հաճախ  արտերկրում հանդես գալով` տարբերություն չի տեսնում Հայաստանի և արտերկրի հանդիսատեսի միջև: Նրա կարծիքով, հայրենասիրությունը բնակավայրի հետ կապ չունի:

Թեպետ բազմաթիվ առաջարկներին, Ռուբենը  երբեք չի մտածել ոճային փոփոխության մասին և որոշել է երդվյալ մնալ իր համար ազգային դարձած ոճում:

Իսկ նրա առաջիկա ծրագրերի մեջ  առանձնացնում է ազգային-հայրենասիրական  երգի-պարի դպրոց հիմնելը:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս