ՖՈՏՈ. Կոպիտ սխալներ, որոնց պատճառով դեղերը չեն ազդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիվանդության ժամանակ մեզանից շատերը հույսը դնում են դեղի հրաշագործ լինելու վրա, սակայն ոչ միշտ է դա այնպես արագ ստացվում, որքան ցանկանում ենք: Ներկայացնում ենք սխալներ, որոնք անում են բուժվելու ընթացքում:

Սխալ ենք խմում

Դեղ խմելուց հետո հաճախ այնպիսի ըմպելիքներ են խմում, որոնք թուլացնում են դեղի ազդեցությունը: Դա վերաբերում է` սուրճին, գազային ըմպելիքներին, թեյին, կաթին, թուրինջի հյութին:

Ուտում են սխալ սնունդ

Եթե դեղը նախատեսված է ընդունել ուտելու ժամին, ապա պետք է ուշադրություն դարձնել սննդի բաղադրությանը: Կան մթերքներ, որոնք բացասական ազդեցություն են թողնում: Նրանց թվում են կաղամբը, հատապտուղները, կանաչեղենը, դդումը, սունկը:

Գրաֆիկին չեն հետևում

Դեղերի ընդունման ժամանակացույցին պետք է խստորեն հետևել, հատկապես երբ խոսքը հակաբիոտիկների մասին է:

Դեղերը խառնում են

Եթե բժիշկը մի քանի դեղ է նշանակել և չի հստակեցրել, թե ինչպես այն խմել, ապա ավելի ճիշտ կլինի դադարներով այն խմել:

Թողնում են բուժումը

Հաճախ բուժումը թողնում են միանգամից, երբ լավ են զգում իրենց: Դա սխալ է, որը կարող է բերել վատ հետևանքների:




Լրահոս