Խորհրդարանական ընտրությունները կեղծելու համար ևս մեկն է կալանավորվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական վերջին ընտրությունները կեղծելու համար մինչեւ հիմա երկու հոգի է կալանավորվել: Նրանցից մեկը Արմավիրի մարզի բնակիչ Աշոտ Կաղզվանցյանն է, որը կրկնակի քվեարկության էր դիմել եւ բացահայտվելուց հետո կալանավորվել. ընդ որում, Արմավիրում նա հայտնի է որպես ՀՀԿ-ական, բոլոր ընտրությունների ժամանակ ՀՀԿ օգտին աշխատող կեղծարար: Հիմա նրա դատավարությունն ընթանում է, թեեւ այս ընթացքում Կաղզվանցյանը գրավով ազատ է արձակվել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անազատության մեջ է եւս մեկ կեղծարար՝ Դավիթ Սիմոնյանը: Նա էլ եղբոր՝ Գոռ Սիմոնյանի անձնագրով էր քվեարկել Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցում տեղակայված թիվ 9/53 ընտրատեղամասում: Հետո կատարվածը բացահայտվել էր, ու հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս գործի նախաքննությունն ավարտվել է եւ ուղարկվել դատարան: Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց նաեւ ազատ արձակվի Սիմոնյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս