12.06.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈւԼԻՍ

ՀՈՒՆԻՍԻ 12-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի ասուլիսը:ԹԵՄԱ.-Մերձավոր Արևելքի վերջին զարգացումները, Թուրքիայի որոշումը Կատարին ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին:

Հունիսի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի միջազգային հարցերով փորձագետ ՄանվելՂումաշյանը:ԹԵՄԱ՝ վերջին շրջանի աշխարհաքաղաքական իրադարձությունների ազդեցությունը տարածաշրջանի վրա, մասնավորապես՝Հայաստանում սպասվող հնարավոր զարգացումները:

«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ

Հունիսի 12-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են 1982-90 թթ. Երևանի գլխ. ճարտարապետ, պրոֆ. Գուրգեն Մուշեղյանը և հրապարակախոս, տնտեսագետ Սուրեն Սարգսյանը: Թեման` «Ինչու է աղմկում… մետրոն: Արդեն 28 տարի է, ինչ մետրոյի նոր կայարաններ չեն կառուցվել. պատճառները: Բանախոսները հանդես կգան Երևանի մետրոյի զարգացման վերաբերյալ կոնկրետ առաջարկներով»:

ՀՈՒՇԱԳԻՐ`

Հունիսի 12-ին, ժամը 13:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Լևոն Մկրտչյանը և «Հայաստանի մանուկներ հիմնադրամի»՝ COAF  ատենապետ Գարո Արմենը կստորագրեն համագործակցության հուշագիր:




Լրահոս