ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` համացանցից

Երեկ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է 21-ամյա Արմեն Հարությունյանը, որը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի բնակիչ էր: Նա ծառայության էր անցել 8 ամիս առաջ, ուներ իրենից փոքր եղբայր: Ինչպես երեւում է` Ադրբեջանը նորից վերսկսել է իր քայքայիչ գործելաոճը: Գրեթե ամեն օր ստիպված ենք լինում լսելու հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողների բոթը:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության, քանի՞ կատեգորիաների է բաժանվում:

Դավիթ Տիգրանյան (59 տարեկան, հողագործ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Տիգրանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների), դասակարգվում է`
1) գյուղատնտեսական նշանակության; 2) բնակավայրերի; 3) արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության; 4) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների; 5) հատուկ պահպանվող տարածքների; 6) հատուկ նշանակության; 7) անտառային; 8) ջրային; 9) պահուստային հողերի:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հողի գնահատումը դրա կադաստրային գնի որոշումն է` հողի բերրիության, ֆիզիկական ու որակական այլ հատկանիշների, բնական եւ տնտեսական պայմանների, հողամասերի շրջանացման, գոտիականության, նպատակային նշանակությանը համապատասխան: Նշենք, որ հողը գնահատելիս օգտագործվում են հողերի մոնիթորինգի, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի, հողերի վիճակի վերաբերյալ այլ հետազոտությունների եւ դիտարկումների տվյալները: Հողերի գնահատումն իրականացվում է հողերի նկատմամբ տարբեր գործառույթների իրականացման նպատակով` կադաստրային եւ շուկայական գներով: Հողամասերի կադաստրային գների տվյալները կիրառվում են հողի հարկը եւ վարձավճարները սահմանելիս եւ հողի նկատմամբ այլ գործառույթներ իրականացնելիս: Ի դեպ, հողերի գնահատումն իրականացվում է օրենքների եւ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ամուսնալուծության հետեւանքով ի՞նչ իրավական հետեւանքներ են առաջանում:

Իրինա Միքայելյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնալուծությունը հանգեցնում է ամուսինների անձնական եւ գույքային իրավահարաբերությունների դադարեցմանը: Ամուսնալուծության պարագայում ամուսինը ցանկության դեպքում կարող է վերադարձնել մինչամուսնական ազգանունը: Ամուսիններն ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի բաժանում են կատարում դատական կարգով կամ փոխհամաձայնությամբ: Հայաստանում օրենքով նախատեսված մի շարք դեպքերում նախկին ամուսինն ալիմենտի իրավունք ունի:
Դատարանն ամուսնալուծության գործով վարույթ է սկսում ամուսիններից մեկի` նախատեսված կարգով ներկայացված հայցադիմումի հիման վրա:

«Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն»

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընդհանուր կարգով հայցվորն ամուսնալուծության մասին հայց է ներկայացնում պատասխանողի` օրենքին համապատասխան գրանցված, բնակության կամ գտնվելու վայրի դատարան: Հայցվորի խնամակալության տակ գտնվող անչափահաս կամ մանկահասակ երեխաների, կամ առողջական, կամ այլ հարգելի պատճառով պատասխանողի բնակության վայր մեկնել չկարողանալու պարագայում հայցադիմումը կարող է ներկայացվել հայցվորի բնակության կամ գտնվելու վայրում:




Լրահոս