Մոսկվայում զանգվածային ցույցեր են. Նավալնին ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում ձերբակալել են ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնիին։ Այս մասին Թվիթերում գրել է նրա կինը։ Նավալնին ձերբակալվել է իր տան մուտքի մոտ և կնոջը խնդրել է փոխանցել՝ պլանները չեն փոխվում։

Այսօր՝ Ռուսաստանի անկախության օրը, ՌԴ տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր են անցկացվում՝ ընդդեմ կոռուպցիայի։ Կազմակերպիչը ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնին է իր՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամով։




Լրահոս