ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Pour toi Arménie» երգը կարող է Հայաստանի օրհներգը դառնալ. Շարլ Ազնավուր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես կարծում եմ, որ «Pour toi Arménie» («Քեզ համար Հայաստան») երգը, այդ մասին խոսվել է, հնարավոր է՝ դառնա Հայաստանի օրհներգը, քանի որ ներկայիս օրհներգն առանձնապես բան չի հաղորդում: Ես դա կուզենայի»,- Le Club de Richard Findykian ռադիոշոուին հյուրընկալվելիս ասել է ֆրանսահայ շանսոնյե Շարլ Ազնավուրը՝ հավելելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել այդ գաղափարին:

Շանսոնյեն պատմել է Հայաստան կատարած այցի ընթացքում իր որդու՝ մկրտության մասին: Նա նշել է, որ իր բոլոր երեխաները հայկական եկեղեցում են մկրտվել:




Լրահոս