ԱԺ-ում նոր հրահագն է իջեցվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի նոր ղեկավարի՝ Արա Սաղաթելյանի հրահանգով այս օրերին ներքին աուդիտ է անցկացվում: Իսկ նպատակն է հասկանալ, թե այս տարիներին արդյո՞ք ԱԺ աշխատակազմի բաժինները արդարացված են աշխատել, արդյո՞ք ֆինանսական խախտումներ եղել են, թե ոչ: Բանն այն է, որ վերջին տարիներին Աժ աշխատակազմը գնալով միայն ավելացել է,  իսկ թե որքանով է արդյունավետ գործել, մեծ հարցական է:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ հասարակայնության եւ  տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հայտարարեց, թե ԱԺ-ն ունի ներքին աուդիտի բաժին, որը օրենսդրության համաձայն՝ անցկացնում է ստուգումները: «Ինչ վերաբերում է ձեր տեղեկություններին, ապա հավանաբար խոսքը ԱԺ-ի աշխատակազմին ամրակցված գույքի գույքագրման աշխատանքների մասին է, ինչը օրենքով նախատեսված պարտադիր պահանջ է բոլոր պետական հիմնարկների համար. իրականացվում է առկա գույքի գույքագրում, համեմատվում է հաշվապահական փաստաթղթերում առկա տվյալների հետ` նպատակ ունենալով վերջնական արդյունքով ներդնել գույքի կառավարման էլեկտրոնային համակարգ»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս