ՖՈՏՈ. Շամպայնի օգտակար և վնասակար հատկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շամպայնը հաղթողների ըմպելիք է: Խմիչքի անվանումը գալիս է ֆրանսիական Շամպայն պրովինցիայից, որտեղ շատ դարեր առաջ սկսեցին խաղող արտադրել գինու համար:

Շամպայն կանանց համար

Մարկիզա դե Պոմպադուրն իրենից հետո այսպիսի արտահայտություն է անմահացրել «Շամպայնը միակ ըմպելիքն է, որը կնոջը գեղեցիկ է դարձնում», – վստահեցնում էր նա:

Պյեր Պերինյոնն իրավմամբ համարվում է շամպայնի հայրը: Ֆենոմենալ հիշողություն և համի զգացողություն ունենալով, նա խելամտորեն կարողանում էր ստեղծել միակ համեղ համը:

Ինչպես օգուտի, այնպես էլ վնասի մասին փաստեր վերջնականապես ապացուցված չեն: Կարելի է վստահաբար ասել, որ շամպայնը, ինչպես ցանկացած այլ ալկոհոլային խմիչք, օրգանիզմին վնաս հացնում է: Եվ դա այն դեպքում, եթե այն օգտագործեք չափից շատ:

Շատ կանայք իզուր շամպայնը համարում են թույլ ալկոհոլային խմիչք: Պղպջակները միայն արագացնում են ալկոհոլի ներթափանցումն արյան մեջ:

Քաղցած ժամանակ խորհուրդ չի տրվում շամպայն խմել, քանի որ այն կարող է վնաս հասցնել աղեստամոքսային համակարգին:

Շամպայնի կալորիականությունը ևս շատ է: Ամենաշատ կալորիականություն ունի կիսաքաղցր շամպայնը:

Տարածված տեսակետ կա այն մասին, որ շամպայնի օգուտը հավասարազոր է կարմիր գինու օգուտին: Սակայն այն կարմիր գինի չէ, և օգուտն էլ մի փոքր քիչ է:

Սակայն շամպայնի չափավոր օգտագործումը դրական կանդրադառնա շնչառական համակարգի վրա: Շամպայնը նաև դրական կանդրադառնա մարսողական համակարգի աշխատանքի վրա:

Եթե ցանկանում եք նվազեցնել շամպայնի վնասակարությունը, ապա այն օգտագործեք որպես խնամքի միջոց: Որակյալ խմիչքը քեզ համար կօգտագործվի որպես մարմնի և դեմքի մաշկի խնամքի միջոց: Մաքրող լոսյոնները ևս լավ ընտրությունն են նրանց համար, ովքեր ցանկանում են երկարացնել մաշկի երիտասարդությունը:

Մի փոքր շամպայնը կբարձրացնի տրամադրությունը և թարմության զգացում կհաղորդի:

Սակայն պետք չէ չարաշահել այս խմիչքը, որպեսզի ստանաք այն օգուտը, որը կարող եք:




Լրահոս