Նորընտիր պատգամավորի առանձնատները, հյուրանոցն ու ռեստորանային համալիրը. որքան ունեցվածք ունի Նաիրի Սահակյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրի Սահակյանի պաշտոնական հայտարարագրից ArmLur.am-ը տեղեկացավ, որ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր 320 հազար դրամ աշխատավարձը, վարչական հողերից ստացած 10 մլն 220 հազար դրամի չափով հասույթը:

Ն. Սահակյանը հայտարարագրել է նաեւ, որ Կաքավաձոր գյուղում ունի ռեստորանային համալիր, հյուրանոց, արտադրական նշանակության շինություն, 3 հատ առանձնատուն, որից մեկը գյուղ Դիանում, իսկ երկուսը Աշտարակում: Այսքանով դեռ չի սահմանափակվում Նաիրի Սահակյանի ունեցվածքը:

Պարզվում է, որ վերջինս Արագածոտն, Դիան, Կաքավաձոր, Սաղմոսավանքում, Օթեւանում, Ոսկեհատում ունի արոտավայրեր: Դիանում, որը նրա ծննդավայրն է, ունի 3 հատ անասնագոմ: Բացի այս, նորընտիր պատգամավորը մի շարք գյուղերում ունի նաեւ տնամերձեր, խոտհարկ, վարելահողեր, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` նա ունի մեկ բեռնատար եւ երեք հատ մարդատար ավտոմեքենաներ:




Լրահոս