Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Նոր Նորքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ երեկ երեկոյան տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 14-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս