15.06.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանն ընդառաջ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հրավիրում է մամուլի ասուլիսի, որի ընթացքում կհայտարարվեն Ֆուտբոլային մեկնաբանների մրցույթի արդյունքները, Կոնֆեդերացիաների գավաթի հեռարձակման ու առաջիկա մարզական միջոցառումների ցուցադրության մանրամասները:

Մամուլի ասուլիսը կկայանա հունիսի 15-ին՝ ժամը 13:00-ին, Հանրային հեռուստաընկերությունում (հասցե՝ Նորք Մարաշ, Գ. Հովսեփյան 26):

Ասուլիսի բանախոսներ՝

Կարեն Գիլոյան- Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի պետ, մարզական մեկնաբան

Ալեքսանդր Հակոբյան- Հանրային հեռուստաընկերության մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի տնօրեն

Մամուլի ասուլիսին ներկա կլինեն նաեւ մեկնաբանների մրցույթի հաղթողները, ովքեր հնարավորություն կստանան ուղիղ եթերում մեկնաբանելու  Կոնֆեդերացիաների գավաթի հանդիպումները:

***

Հունիսի 15-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի երկաթուղային կայարանից կմեկնի Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող այս տարվա առաջին գնացքը:

Երկաթուղային ուղևորափոխադրումների ամառային սեզոնի բացման առիթով կայարանում ժամը 15:00-ին կկայանա «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանի մամուլի ասուլիսը, իսկ ժամը 15:30-ին կմեկնի այս տարվա Երևան-Բաթումի առաջին գնացքը:

Լրագրողներին խնդրում ենք «Երևան» կայարանում լինել ժամը 14:50-ին:

«Մենք» մամուլի ակումբի հյուրն է «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը:

Թեման՝ ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվան նվիրված Տոնական քայլերթը կմեկնարկի հուլիսի 5-ին:
ՀՀ եռագույն շապիկների և դրոշների համար հանգանակություն:
Կամփոփվի «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի աշխատանքային խորհուդի կատարած աշխատանքները` կապված ՀՀ դրոշի, օրհներգի և զիանաշանի հետ:

Հասցե՝ «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնի, 9-րդ հարկ, «Մենուա» սրահ (Վ. Սարգսյան 26/1):

***

Հունիսի 15-ին, ժամը՝ 14:00, սիրով հրավիրում եմ Ձեզ ներկա գտնվելու Լուսինե Զաքարյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը,
Հյուրերի թվում կլինեն Լուսինե Զաքարյանի ընտանիքի անդամները, արվեստակից ընկերները՝ Տիգրան Մանսուրյան, Ռուբեն Մաթևոսյան, Մեդեա Աբրահամյան, Արամ Սաթյան և ուրիշներ:
Ելույթ կունենան սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստուհի Իրինա Զաքյանը և դաշնակահար Արմեն Աղաջանյանը:
Հաղորդավար՝ Սարգիս Նաջարյան

Հայաստանի Ազգային գրադարանի դահլիճ, Տերյան 72
Մուտքն ազատ է

***

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Եվրոպայի խորհուրդը կազմակերպում է «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը և հետագա քայլերը»վերտառությամբ համաժողով «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության երկրների համար 2015-2017թթ. Ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակներում:

Համաժողովը տեղի կունենա ս.թ. հունիսի 15-ին, ժ. 10.00-16.00-ին, Ռեդիսոն Բլու հյուրանոցի «Արմենիա» սրահում (2/2 Ազատության փողոց, Երևան): Գրանցումը կսկսվի ժ. 9.30-ին: Միջոցառումը բաց է լրատվամիջոցների համար: Աշխատանքային լեզուները՝  անգլերեն-հայերեն:

***

Հունիսի 15-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ՀՀՇ վարչության անդամ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

Թեման`Ներքին և արտաքին քաղաքականություն:




Լրահոս